Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների տարեկան հավաքագրման մակարդակները
19.01.2012
2011 թվականի ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 1050929.2 հազ. դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 1051111.3 հազ. դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 100 եւ ավելի %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 345574.0հազ.դրամ, փաստացի հավաքագրվել է 348715.0 հազ. դրամ, կամ կատարվել է 100.9 %-ով: Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվություն՝ տեղական բյուջեներին ամրագրված սեփական եկամտատեսակաների գծով նախորդ տարվա համեմատ համայքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման աճը առանձին եկամտատեսակների գծով կազմել է՝ գույքահարկ՝ 6.4% կամ 6300.0 հազ. դրամ, տեղական տուրքեր՝ 6.3% կամ 831.0 հազ. դրամ, պետական տուրքեր՝ 15% կամ 964.0 հազ. դրամ, գույքի վարձակալությունից եկամուտներ 81.5% կամ 30057.0 հազ. դրամ: