Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքնային խորհրդակցություն` ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

10.01.2012

 2012 թվականի հունվարի 10-ին Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետը:
Բացելով խորհրդակցությունը` մարզպետը խոսեց 2011թ. մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ձեռք բերած հաջողությունների մասին: Խոսեց նաև այն բացթողումների մասին, որոնք, ըստ Սերգեյ Բագրատյանի, կարող էին և չլինել: Նա հանձնարարեց 2012 թվականին ուշադրության կենտրոնում պահել հատկապես քաղաքաշինության և առողջապահության ոլորտների խնդիրները:
Այնուհետև ներկայացրեց 2011 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած ՀՀ Վայոց ձորի մարզպետի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում բարձրացված հարցերը, որոնցից մեկը վերաբերել էր հենց առողջապահության ոլորտին , ավելի ստույգ` Վայքի հիվանդանոցում ծնված նորածնի մահվան դեպքին, որի հիմնական պատճառը դեռևս ճշտված չէ, քանզի դատաքննությունն ընթացքի մեջ է:
Իրենց անելիքները ներկայացրին մարզպետի տեղեկալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:
Մարզպետը խոսեց հետագա աշխատանքների մասին և հանձնարարեց աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանին` կազմել առաջիկայում համայնքներ ացելություններ կատարելու ժամանակացույցը:
Ֆինանսական վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը ներկայացրեց մարզի համայնքների բժուջեներում 2011թ. ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման տարեկան արդյունքները, որոնք գոհացուցիչ էին:
Խոսվեց նաև աշխատանքային կարգապահության մասին:
Վերջում մարզպետ Սերգեյ Բագրատյանը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին 2011 թ. համատեղ և արդյունավետ գործունեության համար և հույս հայտնեց, որ 2012 թվականին կաշխատեն ավելի արդյունավետ ու համախմբված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13