Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
29.12.2011
Սիրելի հայրենակիցներ,
Անկեղծ սիրով ու հարգանքով շնորհավորում եմ վայոցձորցիներիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ մեր մարզին առաջընթաց, իսկ մարզի բնակիչներին` բարեկեցություն:
Ցանկանում եմ, որ 2011 թվականի ընթացքում եղած դժվարություններն ու անհաջողությունները մնան անցյալում և մենք 2012 թվականը թևակոխենք առողջ և ուրախ տրամադրությամբ:
Թող գալիք Նոր Տարին մեր մարզին բերի հաջողություններ` տնտեսության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Թող 2012 թվականը դառնա նոր նվաճումների ու ձեռքբերումների տարի և բոլորիդ ընտանիքներին բերի ուրախություն ու բարիքներ: Թող Ձեր ընտանեկան հարկերի տակ մշտապես տիրի խաղաղություն և թևածի երջանկությունը:
Հարգելիներս, հավատացեք, որ մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի օժանդակեն նշված բարեմաղթանքների իրականացմանը:
Մաղթենք, որ 2012 թվականը մեր երկիր ու մարզ մուտք գործի խաղաղությամբ և լինի հաջողություններով ու բարիքներով լեցուն:
Կրկին շնորհավոր Ձեր տոնը:
Ձեր ընտանիքներին` մշտավառ հույս, անսասան հավատ և անսպառ սեր:
Սիրելի հայրենակիցներ, ապրեցեք խաղաղությամբ ու բարօրությամբ: