Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները
29.12.2011
2011 թվականի 11 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 936059.1 հազ. Դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 913282.3 հազ. Դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.6 %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 298722.1 հազ. Դրամ, փաստացի հավաքագրվել է 275937.0 հազ. Դրամ, կամ կատարվել է 92.4 %-ով: Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվություն՝ տեղական բյուջեներին ամրագրված սեփական եկամտատեսակաների գծով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայքների բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման աճը ըստ առանձին եկամտատեսակների կազմել է՝ գույքահարկ՝ 1.2% կամ 1022.0 հազ. Դրամ, տեղական տուրքեր՝ 5.8% կամ 598.0 հազ. Դրամ, պետական տուրքեր՝ 23% կամ 1270.0 հազ. Դրամ, գույքի վարձակալությունից եկամուտներ 10.5% կամ 3128.0 հազ. Դրամ: