Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ տարեվերջյան հաշվետվությամբ

26.12.2011

 Ամփոփելով 2011թ. աշխատանքները` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց 2011թվականին կատարած աշխատանքների և իրականացրած ծրագրերի հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, սպասարկման, արդյունաբերական, մշակութային, կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սերգեյ Բագրատյանը նախ ողջունեց ներկաներին, շնորհավորական բարեմաղթանքներ հղեց նրանց` գալիք ամանորյա տոների կապակցությամբ, ապա ներկայացրեց ընթացիկ տարում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը, խոսեց հաջորդ տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների մասին և նախանշեց իրականացվելիք ծրագրերն ըստ ոլորտների:
Հաշվետվությունից հետո ներկայացվեց նաև մարզպետ Սերգեյ Բագրատյանի կողմից սահմանված 10անվանակարգում 2011թվականին հաղթող ճանաչված
կազմակերպություններն ու անձանց: Սերգեյ Բագրատյանը պարգևատրեց հաղթող ճանաչված կազմակերպությունների ղեկավարներին ու անհատ անձանց:
Ներկայացնում ենք անվանակարգերը և նշված մրցույթում հաղթողներին.
• <Լավագույն համայնք> - փոխանցիկ դրոշի արժանացավ Ռինդի համայնքը, իսկ մարզպետի շնորհակալագրին արժանացավ Գետափի համայնքը:
• <Լավագույն դպրոց> - փոխանցիկ դրոշի արժանացավ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցը, մարզպետի շնորհակալագրին արժանացավ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցը,
• <Տարվա բարեգործ> -Վարդան Հայրապետյան ` ռուսաստանյան գործարար` Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների հովանավոր,
• <Լավագույն ուսանող> - Սառա Վանյան` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մակավարժական համալսարանի ուսանող
• <Լավագույն մարզիկ> - Շուշան Սարգսյան, շախմատիստ` միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերի մասնակից,
• <Լավագույն շինարար> - Ռազմիկ Սարգսյան` <Սարկողի> ՍՊԸ –ի տնօրեն,
• <Լավագույն գործարար> - Աշոտ Զաքարյան` <Վայք Գրուպ> ՍՊԸ-ի տնօրեն,
• <Լավագույն արվեստագետ> - Ֆիլիպ Բալոյան` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն,
• <Լավագույն սպասարկող կազմակերպություն > - մարզպետի կողմից պատվոգի արժանացավ Ջերմուկի <Արմենիա> առողջարանը, տնօրեն ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյան, իսկ շնորհակալագրի արժանացավ Եղեգնաձորի բնակարանային կոմունալ տնտեսությունը, տնօրեն` Վալոդյա Սմբատյան
• <Տարվա մարդ> անվանակարգում հաղթող ճանաչվեց Գլաձոր գյուղի բնակիչ Արման Մանուկյանը, ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից <Արիության համար> 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրված ՀՀ պաշտպանության բանակի զորացրված ժամկետային զինծառայող:
Հանդիպման ավարտին մարզպետը շնորհավորեց պարգևատրվածներին, նշեց որ հետագա տարիներին մրցույթը դառնալու է ավանդական և մաղթեց` 2012 թվականին արժանավայել մրցակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00