Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապույտ վառելիքը հասավ Աղավնաձոր

21.12.2011

 Երեկ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայքի բնակիչները ցնծության մեջ էին: Կատարվել էր բնակիչների երազանքը` կապույտ վառելիքը մուտք էր գործել Աղավնաձոր: Այդ առիթով գյուղում կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀՎայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը:                                                                                                      Գյուղամիջյան հրապարակում հյուրերին դհոլ-զուռնայով ընդունեցին:                    Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը: Նա ողջունեց հարգարժան հյուրերին ու շնորհակալնքի խոսքեր ուղղեց նրանց, ապա շնորհավորեց համագյուղացիներին:                                                                                             ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, ով Աղավնաձորի բնակիչ է, շնորհավորեց աղավնաձորցիներին ու բարեմաղթանքներ հղեց նրանց:                                         Մարզպետ Սերգեյ Բագրատյանը շնորհավորանքի իր խոսքում աղվնաձորցիներին մաղթեց խաղաղությամբ ու բարի վայելում:                                                       Հանդիսության ժամանակ առաջին անգամ գազի վառման պատիվը վերապահված էր 82-ամյա Սոս Շահինյանին:                                                                                             Գազատարի բացման արարողությանը մասնակցում էր նաև Ռուսգազարտ ՓԲԸ -ի Վայոց ձորի ԳԳՄ ղեկավար Արմեն Մարգարյանը:                                                                        Շուրջ 119 մլմ դրամ արժողությամբ գազատարի կառուցապատման աշխատանքներն իրականացրել է <ԳազԿոմՇին> ՍՊԸ-ն` IFAD-ի ֆինանսավորմամբ: Նշենք, որ նույն կազմակերպության ֆինանսավորմամբ Արփի գյուղի գազատարի կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են:                                                                                       Մինչ այդ Վայոց ձորի մարզում գազաֆիկածված է եղել 13 համայնք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40