Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասմունքի հանրապետական փառատոնի կիսաեզրափակիչ փուլը` Վայոց ձորում

29.11.2011

Երեկ Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը: Փառատոնի ներդպրոցական փուլին մասնակցել են մարզի կրթական հաստատությունների շուրջ 1500 աշակերտներ: Փառատոնն անց է կացվել 2 տարիքային խմբերով` 11-14 և 15-17 տարեկանների խմբեր: Մարզային կիսաեզրափակիչ փուլին մասնակցեցին ներդպրոցական փուլում աչքի ընկած 35 լավագույն ասմունքողներ` 11-14 տարիքային խմբից` 19 աշակերտներ, իսկ 15-17 տարիքային խմբից` 16 աշակերտներ:                                                            Մասնագիտական ժյուրիի գնահատականներով 6 աշակերտներ արժանացան փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:                                                                        Ժյուրիի գնահատման արդյունքները հրապարակեց փառատանի պատասխանատու քարտուղար` ժյուրիի նախագահ Մարիետա Մակարյանը:                                     Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզպետն անձամբ բանաստեղծությունների ժողովածուներ նվիրեց մրցանակային տեղեր գրաված մասնակիներին:Իսկ նրանք ներկայացնում են ներքոնշալ դպրոցները.                                                                                                                                11-14 տարիքային խումբ`                                                                                                         1-ին տեղ` Այվազյան Ռոբերտ – Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց,                                      2-րդ տեղ` Աբրահամյան Անի - Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց,                                 3-րդ տեղ` Սահակյան Արևիկ - Արփիի միջնակարգ դպրոց,                                                    15-17 տարիքային խումբ`                                                                                                             1-ին տեղ` Գրիգորյան Տարոն – Վայքի վարժարան,                                                                   2-րդ տեղ` Ղազարյան Նելլի – Քարագլխի միջնակարգ դպրոց,                                                 3-րդ տեղ` Լևոնյան Մերի – Աղավնաձորի միջնակարգ դպրոց:                                 Փառատոնի մարզային փուլի մասնակից բոլոր աշակերտները մարզպետի կողմից պարգևատրվեցին նվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45