Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասմունքի հանրապետական փառատոնի կիսաեզրափակիչ փուլը` Վայոց ձորում
29.11.2011
Երեկ Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը: Փառատոնի ներդպրոցական փուլին մասնակցել են մարզի կրթական հաստատությունների շուրջ 1500 աշակերտներ: Փառատոնն անց է կացվել 2 տարիքային խմբերով` 11-14 և 15-17 տարեկանների խմբեր: Մարզային կիսաեզրափակիչ փուլին մասնակցեցին ներդպրոցական փուլում աչքի ընկած 35 լավագույն ասմունքողներ` 11-14 տարիքային խմբից` 19 աշակերտներ, իսկ 15-17 տարիքային խմբից` 16 աշակերտներ: Մասնագիտական ժյուրիի գնահատականներով 6 աշակերտներ արժանացան փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Ժյուրիի գնահատման արդյունքները հրապարակեց փառատանի պատասխանատու քարտուղար` ժյուրիի նախագահ Մարիետա Մակարյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզպետն անձամբ բանաստեղծությունների ժողովածուներ նվիրեց մրցանակային տեղեր գրաված մասնակիներին:Իսկ նրանք ներկայացնում են ներքոնշալ դպրոցները. 11-14 տարիքային խումբ` 1-ին տեղ` Այվազյան Ռոբերտ – Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց, 2-րդ տեղ` Աբրահամյան Անի - Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, 3-րդ տեղ` Սահակյան Արևիկ - Արփիի միջնակարգ դպրոց, 15-17 տարիքային խումբ` 1-ին տեղ` Գրիգորյան Տարոն – Վայքի վարժարան, 2-րդ տեղ` Ղազարյան Նելլի – Քարագլխի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ` Լևոնյան Մերի – Աղավնաձորի միջնակարգ դպրոց: Փառատոնի մարզային փուլի մասնակից բոլոր աշակերտները մարզպետի կողմից պարգևատրվեցին նվերներով: