Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրական-գեղարվեստական ցերեկույթ` մարզային գրադարանում

25.11.2011


Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ <Աշնանային խոհեր> խորագրով գրական-գեղարվեստական ցերեկույթ , որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ,լրագրողներ, դպրոցականներ, աշակերտներ:    Բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:   Հնչեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ ու երգեր: Ներկայացվեցին աշնան թեմայով գրված լավագույն 5 շարադրությունները: Միջոցառման ընթացքում 6 աշակերտներ կատարեցին թեմատիկ նկարներ:                                                               Գեղեցիկ միջոցառումն ավարտվեց նույնքան գեղեցիկ անակնկալով` մասնակից բոլոր աշակերտները պարգևատրվեցին գրքերով: Աշակերտները խոստացան ոչ միայն կարդալ նվեր ստացած գրքերը, այլև դառնալ գրադարանի ակտիվ ընթերցողներ: Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էին գրադարանի սպսարկման բաժնի աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45