Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ

21.11.2011

 Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, նրանց աշխատակազմերի քարտուղարներն ու ֆինանսիստները, Եղեգնաձոր և Վայք քաղաքների զինկոմիսարները, մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման և զարգացման վարչության վարչական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Օհանյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ :
Մարզպետ Սերգեյ Բագրատյանը նիստն սկսեց ՏԻ համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներով և շնորհակալություն հայտնեց համայնքային եկամուտների հավաքագրման աշխատանքներում լավագույն ցուցանիշ ունեցող համայնքապետերին: Մարզպետը խոսեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում գրանցված հաջողությունների մասին: Նա անդրադարձավ նաև մարզում կուտակված խնդիրներին, առանձնացնելով` առողջապահության և քաղաքաշինության ոլորտները:
Այնուհետև ներկայացվեցին նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: Նախ մարզպետարանի աշխատակազմի ՀԳՄԾ և ՏԻ վարչության պետի տեղակալ Նորիկ Սիմոնյանը տեղեկություն ներկայացրեց 2011թ աշնանային զորակոչի կազմակերպման ուղղությամբ մարզում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Այնուհետև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը զեկուցեց համայնքային բյուջեների հավաքագրման և նոր բյուջեների կազմավորման ընթացքի մասին: Մարզում իրականացված ապօրինի և ինքնակամ շինարարությունների և համայնքների պարզեցված հատակագծերի կազմման մասին հարցը ներկայացրեց քաղշին վարչության գլխավոր մասնագետ Ռուբիկ Մինասյանը: Իսկ ՀԳՄԾ և ՏԻ վարչության Արամ Գրիգորյանը հաղորդում տվեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի ուղղությամբ մարզում իրականացված միջոցառումների մասին: Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հայտարարություներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով համապատասխանաբար` <Գյուղացիական տնտեսությունների կողմից սերմերի գնման գումարների ետ վերադարձի մասին> և <Մարզի մի շարք համայնքներում հողերի չափագրումների իրականացման աշխատանքների մասին> հարցերը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սերգեյ Բագրատյանը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին ու հորդորեց համայնքապետերին` հետևողական աշխատանք իրականացնել սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ և ուշադրության կենտրոնում պահել համայնքների բնակիչներին հուզող խնդիրները, հնարավորության դեպքում` պատշաճորեն լուծում տալ նշված խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12