Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2011

   Սիրելի ուսանողներ
   Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տոնն այս յուրահատուկ խորհուրդ ունի, քանզի այն միտված է մտքի, իմացության ու գիտելիքների կրողների` ուսանողության, ասել կուզի` հասարակության ուսյալ անդամների համախմբմանը: Իսկ բոլոր ժամանակներում երկրների , պետությունների զարգացումն ու առաջընթացը պայմանավորված է եղել նաև տվյալ երկրների ու պետությունների ուսյալ անձանց իմացության սահմաններով և գիտելիքների խորությամբ:                                                                                                        Դարեր ի վեր հայ ժողովուրդն ակնածանք ու խորը հարգանք է տածել կրթության նկատմամբ, հոգատարություն` ուսյալների հանդեպ, կարևորելով`գիտելիքն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելու գործընթացը, քանզի փոքրաթիվ ժողովուրդների հարատևման ամենահզոր կռվանը հենց գիտելիքն է, մտքի ուժը:                                                                                                                                                    Հարգելիներս, ինչպես ամենուր, մեր մարզի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում զգացվում է Ձեր մասնակցության ու գիտելիքների ներդրման կարիքը: Վստահ եմ, որ մեր մարզը նաև Ձեր շնորհիվ կապահովի առաջընթաց ու հաջողություններ և վստահեցնում եմ, որ մարզի ուսանողներին հուզող խնդիրներն ու հարցերը  եղել  են  և  այսուհետ էլ լինելու են մարզային իշխանությունների     ուշադրության  կենտրոնում:                                                                                                                                                      Կրկին շնորհավորելով Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ` ցանկանում եմ, որ արժանապատիվ կեցվածքով մասնակցեք մեր երկրի ու մեր մարզի գիտակրթական ու հասարակական  գործընթացներին:   Ձեզ` խորը ու կայուն գիտելիքներ, հաջողություններ ուսման մեջ, արևշատություն և ուսանողական երջանիկ օրերի վայելք:


Ամենաբարի ցանկություններով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36