Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2011
Սիրելի ուսանողներ
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տոնն այս յուրահատուկ խորհուրդ ունի, քանզի այն միտված է մտքի, իմացության ու գիտելիքների կրողների` ուսանողության, ասել կուզի` հասարակության ուսյալ անդամների համախմբմանը: Իսկ բոլոր ժամանակներում երկրների , պետությունների զարգացումն ու առաջընթացը պայմանավորված է եղել նաև տվյալ երկրների ու պետությունների ուսյալ անձանց իմացության սահմաններով և գիտելիքների խորությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն ակնածանք ու խորը հարգանք է տածել կրթության նկատմամբ, հոգատարություն` ուսյալների հանդեպ, կարևորելով`գիտելիքն ու փորձը սերնդեսերունդ փոխանցելու գործընթացը, քանզի փոքրաթիվ ժողովուրդների հարատևման ամենահզոր կռվանը հենց գիտելիքն է, մտքի ուժը: Հարգելիներս, ինչպես ամենուր, մեր մարզի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում զգացվում է Ձեր մասնակցության ու գիտելիքների ներդրման կարիքը: Վստահ եմ, որ մեր մարզը նաև Ձեր շնորհիվ կապահովի առաջընթաց ու հաջողություններ և վստահեցնում եմ, որ մարզի ուսանողներին հուզող խնդիրներն ու հարցերը եղել են և այսուհետ էլ լինելու են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կրկին շնորհավորելով Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ` ցանկանում եմ, որ արժանապատիվ կեցվածքով մասնակցեք մեր երկրի ու մեր մարզի գիտակրթական ու հասարակական գործընթացներին: Ձեզ` խորը ու կայուն գիտելիքներ, հաջողություններ ուսման մեջ, արևշատություն և ուսանողական երջանիկ օրերի վայելք:
Ամենաբարի ցանկություններով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյան