Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստը
15.11.2011
Ս/թ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստը հետևյալ օրակարգով`
1. 2011թ աշնանային զորակոչի կազմակերպման ուղղությամբ մարզում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
/ զեկուցող`ՀԳՄԾ և ՏԻ վարչության պետի տեղակալ Ն. Սիմոնյան/
2. Համայնքային բյուջեների հավաքագրման և նոր բյուջեների կազմա-վորման ընթացքը:
/ զեկուցող` ֆին. և սոց.տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
3. Մարզում իրականացված ապօրինի և ինքնակամ շինարարություն-ների և համայնքների պարզեցված հատակագծերի կազմման մասին:
/ զեկուցող` քաղշին վարչության պետ Ա. Հովսեփյան/
4. Հաղորդում ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին:
/ զեկուցող` ՀԳՄԾ և ՏԻ վարչության Ա. Գրիգորյան/
5. Հաղորդում մարզպետարանի աշխատակազմում անցած ժամանակա-շրջանում քաղաքացիներից ստացված և վերահասցեագրված դիմում-ների, բողոքների և առաջարկությունների ընթացքի մասին:
/ զեկուցող` քարտուղարության պետ Հ. Կարապետյան/
Հայտարարություններ
• Գյուղացիական տնտեսությունների կողմից սերմերի գումարների ետ վերադարձի մասին – Բ. Մկրտչյան:
• Մարզի մի շարք համայնքներում հողերի չափագրումների իրականացման մասին - Մ. Մեսրոպյան:
Հրավիրված են`
Տարածաշրջանի զինկոմները, համայնքի ղեկավարները, աշխատակազմի քարտուղարները և ֆինասիստները, մասնակցում են մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Սկիզբը` ժամը 11.00-ին: