Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցահանդես` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակին

14.11.2011

   Նախորդ ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց <Վայոց ձորի երեկն ու այսօրը> խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Հայաստանի ազգային արխիվի կազմակերպական-վելուծական բաժնի վարիչ Սամվել Ամալյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ և մշակութասեր այլ անձիք:
  Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
  Ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը և Հայաստանի ազգային արխիվը, նվիրված էր տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակին:
   Վայոց ձորի մարզում ՏԻ համակարգի ներդրման 15 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են իրականացվել: Մարզի համայնքներում կազմակերպվել են ծառատնկման աշխատանքներ, դպրոցներում կազմակերպվել են <Իմ համայնքը> թեմայով շարադրությունների մրցույթներ, ինչպես նաև մարզական խաղեր:
   Մարզում հիմք է դրվել նաև <Համայնքի օր> միջոցառմանը` մի շարք համայնքներ կազմակերպել են գյուղարտադրանքի ցուցահանդես-տոնահանդեսներ` համեմված մարզամշակութային միջոցառումներով: 
  Մարզի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՏԻ համակարգի ներդրման 15 ամյակին նվիրված հանրապետական միջոցառումներին և արժանացել մրցանակների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28