Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստում
10.11.2011
2011 թվականի նոյեմբերի 7-ից 9-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների) վերապատրաստում:
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ: Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է <Հայաստանի համայնքների հանրապետական ասոցացիա> հասարակական կազմակերպության կողմից:
Վերապատրաստմանը, որն անցկացվել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, մասնակցել են 25 անձ` համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ: