Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները

03.11.2011

   2011 թվականի 10 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջեներով եկամուտներ են նախատեսվել 846654.2 հազար դրամ, հավաքագրվել է 824319.4 հազար դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.4 %-ով, որից` սեփական եկամուտներ նախատեսվել է 272237.0 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 249893.0 հազար դրամ, կամ կատարվել է 91.8 %-ով:
   Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության՝ տեղական բյուջեներին ամրագրված սեփական եկամտատեսակների գծով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման աճն ըստ առանձին եկամտատեսակների կազմել է՝ գույքահարկ՝ 3.4% կամ 2572.0 հազար դրամ, տեղական տուրքեր՝ 7.4% կամ 767.0 հազար դրամ, պետական տուրքեր՝ 32% կամ 1533.0 հազ. դրամ, գույքի վարձակալությունից եկամուտներ 14.1% կամ 3827.0 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34