Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանի բացում` Եղեգնաձոր քաղաքում

24.10.2011

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Հուշարձանի բացման պատիվը վերապահված էր Վայոց ձորի մարզ ուխտագնացության եկած ԵԿՄ նախագահ, Արցախի Հանրապետության հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին:
Հյուրերին` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ում ողջույնի խոսքից հետո հնչեցին ՀՀ և ԵԿՄ հիմները: Այնուհետև Մանվել Գրիգորյանը և գնդապետ Մուշեղ Բաբայանը կտրեցին կարմիր ժապավենը:
ԵԿՄ նախագահը ողջունեց ներկաներին, նշեց ազատամարտում վայոցձորիցիների մասնակցության և հենց մարզում տեղի ունեցավ մարտերում նրանց ունեցած ներդրման ու զոհվածների նվիրումի մասին, վայոցձորցիներին համարելով` ակամա երկրապահներ, քանզի մարզը շուրջ 130 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը: Մանվել Գրիգորյանը, ՀՀ Նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի և ԵԿՄ նախագահության կողմից խրախուսանքների արժանացած անձանց ու կազմակերպությունների ղեկավարներին հանձնեց շքանշաններ ու պատվոգրեր:
Հուշարձանի բացման առիթով սրտի խոսք ասացին` զոհված ազատամարտիկների հարազատները, մտավորականներ և աշակերտներ:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45