Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԵՔԻ ՏՈՆ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

15.10.2011

Այսօր Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի ունեցավ վայոցձորյան ավանդական <Բերքի տոն> գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-տոնահանդեսը: Այդ առիթով ամֆիթատրոնը մարդաշատ էր ու տոնականորեն զարդարված: Վայոցձորցիները հավաքվել էին` նշելու  իրենց ամենսասիրած տոներից մեկը: Նրանց ուրախությունը բազմապատկելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Սարգսյանը, Արմեն Աբրահամյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ եպսկոպոս Աբրահամ Մկրտչյանը:
Բեքի տոնի մասնակիցներին ողջունեցին Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բանայանը, Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը: Տոնահանդեսի բերքն ու բարիքն օրհնեց եպսկոպոս Աբրահամ Մկրտչյանը:
Ամֆիթատրոնում տոնական համերգ էր, իսկ հարակից տարածքներում մարզի համայնքներն ու գյուղացիական տնտեսությունները, արտադրական ձեռնարկությունները ներկայացնում էին իրենց ստեղծած բերքն ու բարիքը, արտադրած սնունդն ու ըմպելիքը:
Մասնագիտական ժյուրին ամփոփեց ցուցահանդեսի արդյունքները և որոշեց մրցանակային տեղեր գրաված լավագույն համայնքները: Սակայն մինչ մրցանակները հանձնելը վայոցձորցիները ականատես եղան ևս մի հետաքրքիր պահի` մտքի արտադրանքի ցուցադրության: Անակնկալ զուգադիպությամբ տոնի օրը մարզ էր հասել Վայոց ձորի մարզի մասին տպագրված պատմական հանրագիտարանը, որի մասին համառոտ տեղեկություն ներկայացրեց գրքի հեղինակ և խմբագիր Սամվել Հակոբյանը և խորհրդանշական  օրինակը նվիրեց մարզպետ Սերգեյ Բագրատյանին, շնորհակալություն հայտնելով նրան `մեծ աջակցության համար: Պատմական հանրագիտարանի լույս ընծայման առիթով վայոցձորցիներին շնորհավորեց և բերքի տոնի մասնակիցներին ողջունեց գրող Արևշատ Ավագյանը:
Այնուհետև մարզպետը պատվոգրեր հանձնեց մրցանակային տեղեր գրաված համայնքների, արտադրական ձեռնարկությունների ղեկավարներին և մշակութային
սպասարկում իրականացնող անձանց:
Երկար ժամանակ ամֆիթատրոնում հնչում էր տոնական երգն ու պարը, իսկ միջոցառման մասնակիցները համտեսում էին ցուցադրվող համեղ և բուրավետ  մրգերն ու  ուտեստները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29