Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

14.10.2011

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 01.01.2011թ.-31.09.2011թ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ տարվա անցած ինը ամիսների (երեք եռամսյակների) ընթացքում ստացվել է 1014 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 549 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 526-ը, մերժվել` 18-ը, ընթացքի մեջ է 5 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ կիսամյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 120 քաղաքացի, որից 60-ի խնդրանքը բավարարվել է, 41-ինը` մերժվել, 19 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 185 դիմումից դրական պատասխան է ստացել 151-ը, մերժվել է` 29-ը, իսկ նպաստստանալու համար ստացված 5 դիմումներն ուսումնասիրվում են: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի հատկացում և առողջարանային ուղեգրեր չունենալու պատճառով: Նպաստի հարցերով դիմումները մերժվել են <Պետական նպաստների մասին> ՀՀ օրենքի պայմաններին չբավարարելու հիմքերով/:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 41 քաղաքացիներից 21-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 20 դիմում մերժվել է:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 20 քաղաքացիների խնդրանքները բավարավել են:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 51 քաղաքացի, որից 29-ը ստացել է դրական պատասխան, 9 դիմում ընթացքի մեջ է, 13-ը մերժվել է: /Կրթական հարցերով դիմումները մերժվել են դպրոցներում աշխատատեղ չլինելու պատճառով/:
է/ Հողաշինության հարցերով 20 դիմումներից 19-ին տրվել է դրական պատասխան, 1 դիմում քննարկվում է:
ը/ Որդեգրման հարցերով դիմել են 5 քաղաքացիներ, որոնց հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:
թ/ Այլ բնույթի 23 դիմում է հաշվառման վերցված` 19-ին տրվել է դրական պատասխան, 4-ը առկախ են:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է` դիմել դատարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08