Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն` մարզպետի տեղակալի մոտ

10.10.2011

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված`վայոցձորյան ավանդական <Բերքիտ տոն> գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-տոնահանդեսի կազմակերպման աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ադամյանը և միջոցառման կազմակերպման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին <Բերքի տոն-2011> տոնահանդեսի անցկացման նախապատրաստման ու իրականացման կազմակերպչական հարցեր:
Փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը համապատասխան հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և մարզային մշակութային հաստատությունների ղեկավարներին:
Նշենք, որ <Բերքի տոն-2011> տոնահանդեսը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերի 15-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: Միջոցառման սկիզբը` ժամը` 11.00-ին:
Սիրով հրավիրում ենք մեր հայրենակցներին` մասնակցելու <Բերքի տոն-2011> մարզային ավանդական միջոցառմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00