Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն նվիրված <Ուսուցչի օրվան>

06.10.2011

Ուսուցչի օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում կազմակերպվեց հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին մարզի կրթական հաստատությունների տնօրենները, ուսմասվարները, գործող և վաստակած հանգստի անցած ուսուցիչներ: Տոնական հանդիսությունը բացեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Միջոցառմանը ներկա ուսուցիչներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզպետն իր խոսքում կարևորեց մանկավարժների դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում, նրանց հասցեին հնչեցրեց մեծարանքի ու գնահատումի ջերմ խոսքեր: Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հասունության տարիքի հասած մեր հանրապետության ապագան, երկրի բաեկեցությունն ու բարօրությունը, առաջընթացն ու բարգավաճումը մեծապես պայմանավորված է գալիք սերունդների հոգևոր ու մտավոր կարողություններով, ազգային ու համամարդկային այն արժեքներով, որոնցով նրանք կօժտվեն մեր մանկավարժների ջանադիր ջանքերի շնորհիվ: Մարզպետը համոզում հայտնեց, որ նվիրյալ մանկավարժների շնորհիվ մեր զավակները կերտելու են մեր երազների Հայաստանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մարզի դպրոցների մի շարք մանկավարժների և հանգստի անցած նախկին տնօրենների ու մանկավարժների կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանակավարժական երկարամյա գործունեության համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Մեծարման հանդիսության մասնակիցների համար ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան <Զորական> համույթի ուժերով տրվեց տոնական համերգ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37