Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2011

Սիրելի ուսուցիչներ,
Ամենաբարի ցանկություններով, հարգանքով ու սիրով շնորհավորում եմ
Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դարեր ի վեր սերունդներն ուսուցիչներին մեծ ակնածանքով են վերաբերվել և տոնին սիրով են սպասել, քանզի այն մի անգամ ևս հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու Ձեր հանդեպ ունեցած երախտագիտության, գնահատումի ու սիրո խոսքեր, որովհետև հասարակաության զարգացման գործընթացում և անհատի ձևավորման գործում անգնահատելի է Ձեր ներդրումը:
Ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, լավ հասարակություն ունենալու համար` հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ հայ մանկավարժները բոլոր ժամանակներում եղել են ոչ միայն իրենց գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ:
Այսօր էլ Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ:
Իրավ` Ձեր նվիրումն անսահման է, ջանքերն` անկշռելի, ներդրումն` ակնածանքի արժանի:
Թանկագին ուսուցիչներ, հավատում եմ, որ Դուք` որպես մտավորականներ ակտիվորեն զորակցելու եք, որպեսզի մեր մարզի զարգացման տեմպերը համահունչ լինեն քսանամյա մեր պետության հզորացման ու բարգավաճման ընթացքին:
Հարգելիներս, Դուք էլ համոզված եղեք, որ մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովեն Ձեր անհոգ ու խաղաղ աշխատանքային առօրյան:
Կրկին շնորհավոր Ձեր տոնը:
Ձեզ մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, նոր ձեռքբերումներ, գնահատանք ու սեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37