Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի վայոցձորյան արդյունքները
30.09.2011
ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրապետությունում առաջին անգամ անցկացվեց միջհամայնքային մշակութային ցուցահանդես (մարզային <ArtExpo>) և մրցույթ-փառատոն:
Միջոցառումն անցկացվել է 2011թվականի սեպտեմբերի 4-5-ը Վանաձորում, իսկ 8-9-ը` Գյումրիում:
Գյումրիում անցկացվող փուլին մասնակցել են նաև Վայոց ձորի ներկայացուցիչները: Միջոցառուման արդյունքներն օրերես ամփոփվել են ըստ ոլորտների աշխատող հանձնաժողովների կողմից:
Մեր մարզի ներկայացուցիչները տարբեր անվանակարգերում զբաղեցրել են մրցանակային տեղեր:
<Լավագույն մշակույթի տուն> անվանակարգում 2-րդ մրցանակի է արժանացել Եղեգնաձորի մարզային մշակույթի տունը, <Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող> անվանակարգում 1-ին մրցանակի է արժանացել Եղեգնաձորի մանկական նկարչական դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Սամվել Հովհաննիսյանը, <Լավագույն տեսաֆիլմ> անվանակարգում 2-րդ մրցանակի է արժանացել Ջերմուկի համայնքի ղեկավարի օգնական, <Հայլուր> լրատվականի Վայոց ձորի մարզային թղթակից Արփինե Ավետիսյանի <Դրախտի արահետներով> վավերագրական ֆիլմը, իսկ <Լավագույն ազգային նվագարանների խումբ (անհատ կատարող)> անվանակարգում 2-րդ մրցանակի է արժանացել Վայք քաղաքի բնակիչ, դուդուկահար Արմեն Մանուկյանը:
Մրցույթ-փառատոնի վայոցձորյան մասնակիցներն արժանացել են նաև ՀՀ մշակույթի նախարարության խրախուսական պարգևների: