Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը պարգևատրվել է <ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԾԻՎ> ոսկյա հուշամեդալով
27.09.2011
Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման, երիտասարդների հայրենասիրական գործունեության գործում ունեցած մեծ ներդրումի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը պարգևատրվել է <Սյունյաց Արծիվներ> երիտասարդական հասարակական կազմակերպության <ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԾԻՎ> ոսկյա հուշամեդալով և պատվոգրով:
Սերգեյ Բագրատյանին ոսկյա հուշամեդալով և պատվոգրով պարգևատրման որշումը կայացվել է <Սյունյաց Արծիվներ> երիտասարդական հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի 276-րդ նիստում:
Հուշամեդալը և պատվոգիրը մարզպետ Սերգեյ Բագրատյանին հանձնեց <Սյունյաց Արծիվներ> երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը` մարզպետարանի նիստերի դահլիճում:
Պարգևի հանձնման արարողությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ: