Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին

21.09.2011

Այսօր տոնական տեսք էր ստացել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքը, որի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Վայոցձորցիների հյուրն էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը բացելով հանդիսավոր նիստը, ողջույնի համար ձայնը տվեց ցանկալի հյուրին:
ՀՀ փոխվարչապետը ողջունեց հանդիսավոր նիստի մասնակիցներին, նշելով` մեր երկրի ձեռքբերումներն ու հաջողությունները, անելիքներն ու ապագա լուծվելիք խնդիրները:
Արմեն Գևորգյանը խոսեց նաև Վայոց ձորի մարզի զարգացման ուղղությունների ու հնարավորությունների մասին:
Ներկաներին ողջունեց նաև Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզպետն իր խոսքում ներկայացրեց ընթացիկ տարվա կատարած աշխատանքներն ու կատարվելիք ծրագրերը:
Այնուհետև ՀՀ փոխվարչապետը կառավարական պարգևներ հանձնեց անկախության տոնի առիթով պարգևատրված,  մարզի կենսագործունեության  տարբեր ոլորտներում աչքի ընկած, շուրջ 11 վայոցձորցիների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45