Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դաս` նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին

20.09.2011

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը բաց դաս վարեց Եղեգնաձորի ավագ դպրոցի 12-րդ դասարանում :Դասը նվիրված էր ՀՀ պետականության անկախության 20-ամյա հոբելյանին:
Մարզպետը խոսեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման կարևորության մասին: Նշեց, որ անկախ պետականութուն ունենալը հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել, որն իրականացավ 1991 թվականին: Նա ներկայացրեց անկախ պետականության կերտման դժվարությունները, որոնք կապված են եղել նորանկախ Հայաստանի Հանրապետությանը հարևան Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի` Արցախյան Ազատամարտի տարիներին մեր ժողովրդին պատուհասած դժվարլուծելի խնդիրների հետ: Սակայն ,- նշեց մարզպետը,- մեր ժողովրդի հավաքական ուժը բռուցքվեց և տարավ արժանի հաղթանակ: Երեքամյա կենսագրություն ունեցոզ մեր երկիրն ապացուցեց, որ իր մարտական ոգին աննկուն է:
Այնուհետև մարզպետը ներկայացրեց պետականաշինության մեր երկրի անցած ուղին` դժվարություններով, բայց և ձեռքբերումներով լի և հորդորեց աշակերտներին` բարձր առաջադիմությամբ ապացուցել իրենց նվիրվածությունը հայրենիքին:
Սերգեյ Բագրատյանը մտքի էքսկուրս կատարեց նաև պատմության էջերով, ներկայացնելով` վերջին 7-8 դարերի հայոց պատմությունը:
Դասի ավարտին աշակերտներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ կիսվեցին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ:
Մարզպետի զրույցը աշակերտների հետ անցավ անկաշկանդ մթնոլորտում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29