Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված մարզային միջոցառումների կազմակերպման խնդիրների վերաբերյալ:

19.09.2011

Սեպտեմբերի 17-ին Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նապատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները:
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց հետ առնչվող այլ հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, համայնքի ղեկավարները և մարզային այլ կառույցների տնօրեններ մարզպետին ներկայացրին կազմակերպվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Կարևորվեց մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքները:
Խորհարդակցության մասնակիցներին մարզպետը հանձնարարեց հետևողականորեն և ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, ապահովելու` տոնական միջոցառումների անցկացման պատշաճ մակարդակը:
Քննարկվեցին մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված նաև այլ խնդիրներ, այդ թվում` մարզի յուրաքանչյուր համայնքում հոբելյանական միջոցառումներ կարզմակերպելու հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:06:07