Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ բնապահպանության նախարարը` Վայոց ձորի մարզում

16.09.2011

Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այցելել էր Վայոց ձորի մարզի առողջարանային Ջերմուկ քաղաք, ուր անցկացվեց բանպահպանական ակցիա «Մաքուր հայրենիք» կարգախոսով:
Նախարարին ընդունեց Վայոց ձորի մարզպետ Սեգեյ Բագրատյանը: Նախարարն ու մարզպետը հեծանիվներով այցելեցին հանքային ջրերի գործարան:
Քաղաքի մուտքի մոտ կանգ առած ակցիայի մասնակիցներին
հեծանիվներով քաղաք ուղեկցեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Քանի որ մեքենաներից օգտվելու դեպքում ավելի շատ են թունավոր արտանետումները դեպի մթնոլորտ, ուստի հեծանիվներով արշավը խորհրդանշում էր դրանց առավել քիչ օգտագործումը:
Հեծանվորդները Ջերմուկում պտույտ գործելուց հետո այցելեցին քաղաքի թիվ 1 դպրոց, ուր օզոնի շերտի քայքայման վտանգների ու օզոնային շերտի պահպանման անհրաժեշտության մասին բարձր դասարանների աշակերտների հետ իրենց կարծիքները կիսեցին բնապահպանության նախարարն ու Վայոց ձորի մարզպետը: Բնապահպանական խնդիրների քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխանը: Վերջում նախարար Հարությունյանը նվերներ ու տեղեկատվական թերթիկներ բաժանեց աշակերտներին և խոստացավ առաջիկայում նորից այցելել՝ ի մի բերելու տեղեկատվական թերթիկների ուսումնասիրման արդյունքում աշակերտների ձեռք բերած գիելիքներն ու անլիքները:
Մարզպետն առաջարկեց Ջերմուկի քաղաքապետին` քաղաքում ներդնել հեծանվային փոխադրամիջոցով երթևեկելու մշակույթը:
Քաղաքապետն ասաց, որ կփորձեն նման միջոցառում ձեռնարկել և հավելեց`կարծում եմ՝ իր առողջության մասին մտածող յուրաքանչյուր մարդ սիրով կօգտվի այդ փոխադրամիջոցից:
Ակցիային մասնակցում էին նաև «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստները, որոնք պայմանավորվածություն ձեռք բերեցին Ջերմուկի քաղաքապետի հետ՝ համագործակցելու շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների իրականացման հարցերում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45