Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

01.09.2011

 

Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի 51 դպրոցներում, 2 բարձրագույն ուսումնական հաստատություններում և պետական քոլեջում հնչեց առաջին զանգը` դասի կանչելով դպրոցականներին և ուսանողներին, իր հետ բերելով նոր հույզեր, բայց նաև բազում հույսեր, ցանկություններ և նպատակներ:
Մարզի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզում տեղակայված զինված ուժերի ներկայացուցիչներ: Հյուրերն իրենց ողջույնի խոսքերով ու բարեմաղթանքներով հորդորել են աշակերտներին` լինել հասրակության արժանավոր անդամներ, ծնողների արժանի փոխարինողներ, ուսման մեջ` գերազանցիկներ, հայրենասիրության մեջ` առաջամարտիկներ:
Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը և նրա տեղակալ Սամվել Թարվերդյանը այցելել են մարզկենտրոնի ուսումնական հաստատությունները, իսկ մյուս տեղակալՄելս Հարությունյանն այցելել է Մալիշկա գյուղի թիվ 1, թիվ 2 և Վայք քաղաքի թիվ 2 դպրոցները:
Մարզի բոլոր դպրոցներում հնչեց սեպտեմբերմեկյան տոնական զանգը, կրկին ազդարարելով նոր հույսերի ու ցանկությունների, իղձերի ու նպատակների, նվաճումների ու ձեռքբերումների իրականացման ևս մի նոր սկիզբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13