Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՂԵՐՁ

31.08.2011

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 
 Հարգելի վայոցձորցիներ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
   Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
    Յուրաքանչյուր նոր ուսումնական տարին մի նոր հնարավորություն է` յուրացնելու մեր ոսկեղենիկ այբուբենը, ճարտար դարձնելու մեր խոսքն ու բառը, ձեռք բերելու խորը ու կայուն գիտելիքներ, բացելով գիտության շտեմարանները` հարստացնելու կարողություններն ու իմացությունը, կրթվելու ազգային և համամարդկային արժեքներով, որոնց շնորհիվ կարելի կլինի օժանդակել մեր մարզի տնտեսական զարգացմանն ու մեր օջախների շենացմանը: Իսկ նշված որակներին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մանկավարժներն ու դասախոսներն աշխատեն, իսկ դպրոցականներն ու ուսանողները ուսումնական հաստատություններ հաճախեն խաղաղ պայմաններում և ուրախ տրամադրությամբ: Ուտի ձեզ մաղթում եմ բարօրություն ու խաղաղություն:
 Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հավատում եմ, որ ձեր գիտելիքներն ի նպաստ եք բերելու ձեր դպրոցին, ձեր գյուղին ու քաղաքին, մեր մարզի զորացմանն ու հզորացմանը:
   Հարգելի մանկավարժներ և դասախոսներ` մեր սերնդի կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ, բարձր գնահատելով ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման գործում` համոզված եմ, որ  ձեր սաների հոգում վեհ ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար անելու եք ամեն ինչ:
   Դուք էլ համոզված եղեք, որ մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ձեզ համար ապահովեն աշխատանքային նորմալ պայմաններ և նպաստեն  ուսումնական տարվա խաղաղ ու ռիթմիկ ընթացքին:
 Շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթում եմ, որ այն լի լինի հաջողություններով, նորանոր ձեռբերումներով:
   Բարի երթ նոր ուսումնական տարում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45