Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ` ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

31.08.2011

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 20-ից 30-ը  գտնվել է Իտալիայում եւ  մասնակցել է Վենետիկի Կա Սոսկարի համալսարանում կազմակերպված <Միջմշակութային փոխհաղորդակցության հիմնախնդիրները> վերտառությամբ գիտական կոնֆերանսին:
    Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սերգեյ Բագրատյանը կոնֆերանսին մասնակցել է <Միգրացիան և մշակութային նույնականացման հիմնախնդիրները> գիտական հոդվածով:
    Իտալիայի Հանրապետությունում գտնվելու առիթից օգտվելով, մարզպետ Սերգեյ Բագրատյանը հանդիպել է նախորդ տարիներին Իտալիայի Տրեվիզոնի նահանգի փոխնահանգապետի գլխավորությամբ համագործակցության նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած գործարարների խմբին:
   Օգոստոսի 29-ին Սերգեյ Բագրատյանը նախ հյուընկալվել է  Կոնելիանոյի քաղաքապետարանում, ուր նրան ընդունել է քաղաքապետ Ալբերտո Մանիերոն: Այնուհետ Կոնելիանոյի քաղաքապետը և Վայոց ձորի մարզպետը հյուրընկալվել են Տրեվիզոնի նահանգապետարանում: Նրանց ընդունել է նահանգապետ Լեոնարդո Մուրարոն: Հանդիպումներում քննարկվել են փոխհամագործակցության հնարավորությունները եւ փոխայցելությունների ժամանակացույցը:
    Նույն օրը երեկոյան Սերգեյ Բագրատյանը հանդիպել է տեղի գործարար շրջանակների հետ, որտեղ նա ներկայացրել է Վայոց ձորի մարզի ներդրումային ծրագրերը: Հանդիպման ժամանակ Կանադահայ գործարար Հրաչ Գասպարը ընտրվել է  ծրագրերի ղեկավար:
  Նշենք, որ Տրեվիզոն նահանգի բնակչության թիվը կազմում է շուրջ 900.000, իսկ մարզի ՀՆԱ-ն 27 մլրդ եվրո է:
    Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հրավերով առաջիկայում մարզ կժամանեն Տրեվիզոնի նահանգի գործարարների մի խումբ, նահանգապետ Լեոնարդո Մուրարոյի գլխավորությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13