Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

25.08.2011

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 Օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատողների աշխատանքային խորհրդակցություն: 
          Խորհրդակցությունում նախորդ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման և նոր ուստարվա խնդիրների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Խորհրդակցության մասնակիցներին նախօրոք բաժանվել էր քննարկվող հարցերի սեղմագիրը ծանոթանալու և քննարկմանը մասնակցելու համար:
        <<Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդի միտումները>> թեմայով ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, որը պատասխանեց նաև իրեն ուղղված հարցերին: Այնուհետև ծավալվեց մտքերի փոխանակություն:
       Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը:
 
     Խորհրդակցության աշխատանքներին զուգահեռ դպրոցների ուսուցիչների համար Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեցին առարկայական սեկցիոն պարապմունքներ, որոնք վարեցին Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները:
 
Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում քննարկվող հարցերի սեղմագիր
 
  1. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլան
  2. Ավագ դպրոցների աշակերտական համակազմի համալրում
  3. Տնօրենների հավաստագրում, ընտրություն
  4. Ուսուցիչների վերապատրաստում, ատեստավորում
  5. Դասագրքերի բովանդակային քննարկումներ
  6. Աշակերտ թվով դպրոցների ֆինանսավորում
  7. Դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացում
  8. Համացանցի նպատակային օգտագործում
  9. Առարկայական օլիմպիադաների ձևական մոտեցում
  10. ՈՒսուցչի թափուր տեղի մրցույթի անհստակություն
  11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում
  12. Դաստիարակության նկատմամբ համալիր մոտեցում
  13. Աշակերտների շարժի վերաբերյալ գործող կարգի հստակեցում
  14. Էքստեռն քննությունները մարզերում անցկացնելու մասին
  15. ՈՒսուցիչների և աշակերտների բուժզննություն
  16. Շախմատի դասավանդման մասին
  17. Նախադպրոցական կրթություն, նախարթարանների ծրագիր
  18. Կառավարման խորհուրդների մասին
  19. Բարձրագույն կրթությամբ մի շարք առարկաների / երգ, կերպարվեստ, հոգեբանություն/ մասնագետների աշխատանքի տեղավորում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57