Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
17.08.2011
ՀՀ մշակույթի նախարարության, մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» խորագրով առաջին միջազգային սիմպոզիումը, որի շրջանակներում ՀՀ, ՌԴ եւ Բելառուսի նկարիչներն այցելում են հանրապետության տարբեր մարզեր եւ վրձնում հայկական բնաշխարհի գույներն իրենց մեկնաբանություններով:
Սիմպոզիումի ղեկավարն է ՌԴ նկարիչների միության անդամ, միջազգային մրցանակի դափնեկիր, գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը, որը նշեց, որ նկարիչները սիմպոզիումի շրջանակներում այցելել են Հայաստանի Հանրապետության մարզեր եւ Լեռնային Ղարաբաղ:
Միջազգային սիմպոզիումի մասնակիցները ստեղծագործական վրձնահարվածներով անմահացրին նաեւ Վայոց ձորի գեղատեսիլ բնության գունագեղ տեսարանները եւ պատմաճարտարապետական կոթողների ու հուշարձանների պատկերները:
Նկարիչների աշխատանքները կներկայացվեն «Հայկական ներկապնակ» անունը կրող ցուցահանդեսին: