Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետի հանձնարարականը արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների /պոլիկլինիկաների/ կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու վերաբերյալ

10.08.2011

ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների /պոլիկլինիկաների/ կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու, մասնավորապես դիմողներից և աշխատողներից, կամ աշխատանքի ընդունման համար դիմած քաղաքացիներից չսահմանված տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ:Ներկայացնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց տեղեկանքներ պահանջելը կամ տրամադրելը նախատեսված չէ.
-ուսումնական հաստատություններ դիմողներ,
-աշխատանքի ընդունման համար բժշկական հետազոտություն,
-սննդի և նրանց հավասարեցված աշխատողների պարբերական բժշկական զննություն,
-ուսումնական /ուսումնարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ/, մասնավոր հանրակրթական դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների մանկավարժների և դաստիարակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննություն,
-լողավազանից օգտվելու համար տեղեկանք առողջության մասին,
-սանատոր-կուրորտային բուժման մեկնողների համար,
-սանատոր-կուրորտային ուղեգրի ստացման համար,
-երեխայի որդեգրման և խնամակալության համար բժշկական,
-մինչև 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ /այդ թվում մարզադպրոց և սպորտային խմբակներ հաճախելու նպատակով/,
-հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ,
-ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար,
-նախադպրոցական հաստատություն կամ դպրոց /շրջապատի թերթիկ/ ընդունվելու
-և այլ տեղեկանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29