Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները

08.08.2011

 

    2011 թվականի 7 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 589207.7 հազ. դրամ, հավաքագրվել է 571791.3 հազ. դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.0 %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 186107.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 168689.9 հազ. դրամ, կամ կատարվել է 90.6 %-ով։
    Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվություն՝ տեղական բյուջեներին ամրագրված սեփական եկամտատեսակաների գծով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայքների բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմել է 1.1 տոկոս կամ 1մլն.726 հազ.դրամ։
    Այսպիսով` սեփական եկամուտների առանձին եկամտատեսակներով աճը կազմել է՝ գույքահարկ՝ 14.9% կամ 8642.0 հազ. դրամ, տեղական տուրքեր՝ 3.4% կամ 256.0 հազ. դրամ, գույքի վարձակալությունից եկամուտներ 4.1% կամ 897.0 հազ. դրամ։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53