Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

05.08.2011

      

Այսօր  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ծառայության  խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խորհրդի չորս անդամների հետ հյուրընկալվել էր ՀՀ  Վայոց ձորի մարզպետարանում, ուր կազմակերպվել էր հանդիպում մարզի քաղծառայողների հետ։

   Հյուրերին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով բարձր գնահատեց քաղծառայության խորհրդի ու աշխատակազմի դերը քաղծառայողների  մասնագիտական գիտելիքների հարստացման ու  որակավորման զարգացման  շարունակելիության ապահովման գործում։

   Այնուհետեւ Մանվել Բադալյանը ողջունեց բոլորին ու շնորհավորեց

քաղծառայության  համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ եւ նշեց , որ այդ առիթով նման հանդիպումներ են կազմակերպվելու  ՀՀ բոլոր մարզերում։

   Մանվել Բադալյանն ասաց, որ քաղծառայության  ինստիտուտի ներդրումից հետո, կարգավորվել է պետական կառավարման համակարգում կադրերի կայունությունը, ինչը նպաստում է մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց , խորացնելու մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու կատարողական որակները։

  ՔԾ խորհրդի նախագահը  ներկայացրեց  <Քաղաքացիական ծառայության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված վերջին փոփոխությունները։

  Իսկ այնուհետ Մանվել Բադալյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին քաղծառայողի կոչումը  պատվով կրելու եւ մասնագիտական գործունեությունը  պատասխանատվությամբ իրականացնելու համար։

  Վերջում  Մանվել Բադալյանը,   քաղաքացիական ծառայողի պարտականությունները բարեխիղճ կատարելու եւ աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի համար,  շնորհակալագրեր հանձնեց մարզպետարանի աշխատակազմի 10 քաղծառայողների։

   Ամփոփելով հանդիպումը` Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը շնորհակալություն հայտնեց  հյուրերին ու խորհրդանշական հուշանվեր հանձնեց  ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին, ի նշան  Հայաստանի Հանրապետությունում  ՔԾ համակարգի մերդրման 10-ամյակի կապակցությամբ Վայոց ձորի մարզում կազմակերպված  հանդիպման։

  Հանդիպումից հետո ՀՀ ՔԾԽ նախագահն ու անդամները մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ ԼՂՀ  ՔԾ խորհրդի հետ կքննարկվեն համակարգային այն խնդիրները, որոնք առկա են բոլորովին վեջերս այնտեղ ներդրված ՔԾ համակարգում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29