Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ ՓՈԽԱՆՑՎԵՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

03.08.2011

 

    Այսօր ԼՂՀ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հանդիսավորապես վառված օգոստոսի 13-24-ը Երեւանում կայանալիք Համահայկական 5-րդ խաղերի ջահը ՀՀ Սյունիքի մարզի ներկայացուցիչներից ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզի ներկայացուցիչները։
   Ջահի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ Վայք քաղաքի ավտոկայանին հարակից հրապարակում։
   Ջահակիրներին պարային գեղեցիկ կատարումով դիմավորեցին Վայքի մանակական ստեղծագործական կենտրոնի «Անուրջներ» համույթի սաները։
Այնուհետեւ միջոցառման մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ Հնչեց ՀՀ օրհներգը։
   Վերջում պարային համույթի երեխաները դարձյալ պարային կատարումով Համահայկական 5-րդ խաղերի ջահակիրներին ճանապարհեցին դեպի հարեւան Արարատի մարզ։
   Նշենք, որ միջոցառման կազմակերպչական խմբի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Վայոց ձորի մարզպետին, մարզում ջահի փոխանցման միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45