Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Առողջապահական

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

<<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ

Հեռ.` (+374 287) 2-12-41

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք․Ջերմուկ, Ձախափնյակ, Մաշտոցի փողոց 4, փակուղի 3/3

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Բաժնետիրական ընկերություն

Իրավաբանական տեսակը` Փակ բաժնետիրական ընկերություն

 

 <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ն իրականացնում է.

արտահիվանդանոցային,   հիվանդանոցային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություններ:

Արտահիվանդանոցային՝ մատուցվում է թերապևտիկ, մանկաբուժական, էնդոկրինոլոգիական, նյարդաբանական, ֆլյուորոգրաֆիկ, սոնոգրաֆիկ ծառայություններ:  Լաբորատոր- գործիքային հետազոտություններ  (արյան և  մեզի  կլինիկական,  բիոքիմիական):

Հիվանդանոցային՝ թերապևտիկ, մանկաբուժական  ծառայություններ:

 Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 5832  մարդ: <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ն սպասարկում է Ջերմուկի քաղաքային, Կեչուտի գյուղական և մասամբ Գնդեվազի բնակավայրերի բնակիչներին:

Հիվանդանոցում ծավալված է 5 մահճակալ:


Տնօրեն` Մանուշակ Նալբանդյան

 



ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

<<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ

Հեռ.` 060-84-01-10

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Զորավար Վարդան 12/1

Էլ. փոստ`

Աշխատողներ` 130

Կազմակերպա-իրավական տեսակը` Բաժնետիրական ընկերություն

Իրավաբանական տեսակը` Փակ բաժնետիրական ընկերություն

 

 

<<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն իրականացնում է  հիվանդանոցային բուժօգնություն:
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 48000 մարդ: << Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն  սպասարկում է Վայոց ձոր մարզի և հարակից մարզերի բնակիչներին:
Իրականացվում է հիվանդանոցային բոլոր ծառայությունները՝  անհետաձգելի բուժօգնության , մանկաբարձա-գինեկոլոգիական, ընդհանուր թերապևտիկ (սրտաբանական, էնդոկրինոլոգիական ,նյարդաբանական),  մանկական, ընդհանուր վիրաբուժական (անոթային,վնասվածքաբանական-օրթոպետիկ, ուրոլոգիական, ուռուցքաբանական), քիթ-կոկորդ-ականջաբանական ,գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա (ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային), արյան, մեզի կլինիկական , բիոքիմիական, հորմոնալ հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա, սոնոգրաֆիա, ռենտգեն  և ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններ։  Հիվանդանոցի կազմում գործում է նաև արյան փոխներարկման բաժինը, որին կից իմունոֆերմենտ հետազոտության լաբորատորիան իրականացնում է Վայոց ձոր մարզի ազգաբնակչության ՄԻԱՎ-ի/ՍՊԻԴ/, սեռավարակների, հորմոնների և այլն հետազոտություններ, գործում է հեմոդիալիզի բաժանմունք։
Հիվանդանոցում ծավալված է 36 մահճակալ և  ինտենսիվ թերապիայի  5 մահճակալ։

<<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն գործում է 2024թ-ի մարտի 15-ից ։
Իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձա-գինեկոլոգիական միջամտություններ, քթի և դիմածնոտային  պլաստիկ վիրահատություններ: Վայոց ձորի բժշկական կենտրոնը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն`բարձր ռիսկի հղիների ծննդալուծում:

Հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) և վճարովի հիմունքներով: Գործում է առաջին մակարդակի մանկական և մեծահասակների ինտենսիվ թերապիա ։
Տնօրեն՝  Խորեն Նազարյան

 

 



ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ

<<Եղեգնաձորի պոլիկլինիկա>> ՓԲԸ

Հեռ.` (+374281) 2 48 03

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Վայքի 1

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Բաժնետիրական ընկերություն

Իրավաբանական տեսակը` Փակ բաժնետիրական ընկերություն

   <<Եղեգնաձորի պոլիկլինիկա>> ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդանոցային /պոլիկլինիկական/ ծառայություն։
Արտահիվանդանոցային ծառայությունն ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն:
   <<Եղեգնաձորի պոլիկլինիկա>> ՓԲԸ-ն սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի բնակիչներին: Գյուղական բնակավայրերում գործում են 4 ամբուլատորիաներ /Արենի, Մալիշկա, Շատին, Աղավնաձոր/, 20 բուժակմանկաբարձական կետեր:
   Պոլիկլինիկայում իրականացվում են արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական, իմունոֆերմենտ, ՄԻԱՎ /ՍՊԻԴ/, սեռավարակների, հորմոնների և այլ լաբորատոր հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, մաշկաբանական, ուռուցքաբանական, ռենտգեն հետազոտությունների, բուժական ֆիզկուլտուրայի, ստոմատոլոգիական պաթոլոգանատոմիական ծառայություններ, գործում է տուբերկուլոզի կաբինետ:
   Գործում է շտապօգնության ծառայություն։
   Կազմակերպությունն ունի արդիականացված ակնաբուժական կլինիկա, որտեղ իրականացվում են նաև վիրահատական միջամտություններ:
   Իրա Ինվեսթմենթ Գրուպի հետ համատեղ իրականացվում են ՀՇ /կոմպյուտերային տոմոգրաֆիկ/ հետազոտություններ:
   Ներդրվել է առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգ:
 

Տնօրեն՝ Կարեն Ասատրյան

<<Վայքի պոլիկլինիկա>> ՓԲԸ

Հեռ.` (+374282) 2 15 07

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան 91

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Բաժնետիրական ընկերություն

Իրավաբանական տեսակը` Փակ բաժնետիրական ընկերություն

   <<Վայքի պոլիկլինիկա>> ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդանոցային /պոլիկլինիկական/ ծառայություն։
   Արտահիվանդանոցային ծառայությունն ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն:
   <<Վայքի Պոլիկլինիկա>> ՓԲԸ-ն սպասարկում է Վայքի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի բնակիչներին։ Գյուղական բնակավայրերում գործում են 1 ամբուլատորիա /Զառիթափ/,15 բուժակմանկաբարձական կետեր:
   Պոլիկլինիկան աշխատանքներն իրականացնում է ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, կանանց կոնսուլտացիա, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ֆիզոթերապևտիկ, ստոմատալոգիական, մաշկաբանական, ակնաբուժական, տուբերկուլյոզային, իմունիզացիայի կաբինետի, ռենտգեն, սոնոգրաֆիա, վիրաբուժական, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների միջոցով:         Պոլիկլինիկային առընթեր գործում է շտապօգնության կայանը: Ապահովված է լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններով․ իր կազմում ներառում է կլինիկական, սերոլոգիական, բիոքիմիկան, շճաբանական, ցիտոլոգիական լաբորատորիաներ, ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետներ, ճառագայթային ծառայություններ, ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ, ուլտրաձայնային /դուպլեքս/ հետազոտություններ:


Տնօրեն՝ Ռոբերտ Ասլանյան
 



Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:23:15