Տեղեկատվության ազատություն, դիմեք մեզ
Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձԵՎ
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանում և գտնվելու վայրը /
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն/տկն _________________________,
Համաձայն 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ___________________________ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
<Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար):
Խնդրում եմ ծանուցումը ուղարկել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն ստորագրություն
ամսաթիվ