Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Մշակույթի ԵՎ սպորտի

Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ

Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոց

Հեռ.` (+374 94) 59-68-32

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Աղավնաձոր

Աշխատողներ` 8

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝ Նելսիկ Մելքոնյան

Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց

Հեռ.` (+374 77) 77-95-37

Մանրամասն ↓

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 12

Էլ. փոստ`

Աշխատողներ` 5 ուս.

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝    Կարինե Մկրտչյան

 

Եղեգնաձորի երաժշտական դպրոց

Հեռ.` (+374 281) 2-32-50

Մանրամասն ↓

Հասցե` ք. Եղեգնաձոր,3601, Շահումյան 9

Էլ. փոստ`

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Արթուր Կարապետյան

Դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին։
Դպրոցում դասավանդող ուսուցիչների ընդհանուր թիվը կազմում է` 32, իսկ սպասարկող անձնակազմը՝ 9:

Գործում է դաշնամուրի, ջութակի,    երգեցողության, Ֆլեյտայի, շվիի, դուդուկի, քանոնի, դհոլի, թառի, քամանչայի, շեփորի, տրոմբոնի, սինթեզի, կլառնետի բաժիններ, որտեղ սովորում են շուրջ 288 աշակերտներ։ Իսկ պետպատվերով գործող ազգային նվագարանների խմբերում սովորում են 43 աշակերտներ:

Դպրոցում գործում է նաև քառաձայն երգչախումբ, ջութակահարների քառյակ, ժողգործիքների համույթ։

 

 

 

 

 

Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան 2/1

Էլ. փոստ`

Աշխատողներ` 15

Կազմակերպա-իրավական տեսակը` Մարզական

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

Տնօրեն՝ Վահան Վարդանյան 

Ջերմուկի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց

Հեռ.` (+374 98) 40-34-00

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 3/2

Էլ. փոստ`

Աշխատողներ` 17

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝  Գոհար Մանուկյան

Ջերմուկի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց

Հեռ.` (+374 93) 43-99-80 093-99-19-27

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան 6

Աշխատողներ` 13

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝  Արմեն Խուրշուդյան

Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոց

Հեռ.` (+374 94) 99-88-26 098-92-46-98

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք Աշոտ Թովմասյան 1

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝  Հասմիկ Առաքելյան

Վայքի մանկապատանեկան մարզադպրոց

Հեռ.` (+374 94) 60-96-06

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Շահումյան փողոց, Չարենցի 6

Էլ. փոստ`

Աշխատողներ` 7մարզիչ

Կազմակերպա-իրավական տեսակը` Մարզական

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝ Փայլակ Բադալյան



Թանգարաններ, պատկերասրահներ

<Արփի> բնապատմական արգելոց

Հեռ.` (+374 93) 66-26-28

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3604, գ. Արենի

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

<Արփի> բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի-Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում:                                                          Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում են <Արջերի>, <Մոզրով>, <Մագիլի> և <Թռչնի> կարստային քարանձավները: 

Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
<Արփի> բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:
Բարձրագույն ժայռերով շրջապատված վանական համալիրի մեջ են մտնում Ս. Կարապետ անունը կրող եկեղեցին, որի նախնական շինությունը կառուցվել է IX դարում: Համալիրի մեջ են մտնում նաև Ս. Ստեփանոս եկեղեցին ու նրա գավիթը (XIII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին (XIII դ.) և վանական այլ շինություններ:

Նորավանքի և ընդհանրապես Օրբելյանների շինարարական աշխատանքների թագը իրավամբ համարվում է Մոմիկ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությունը` Ս. Աստվածածին-Բուրթելաշեն երկհարկ եկեղեցի-դամբարանը (1339թ.) ու մեծանուն վարպետի ձեռագործ խաչքարերը: Համալիրում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.:
Համալիրը 2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:

 Բնապատմական արգելոցի  ղեկավար՝ Արսեն Մարտիրոսյան

<<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարան

Հեռ.` (+374 95) 61-00-27

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3614, գ. Վերնաշեն

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

<Գլաձորի համալսարան> պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում: Արգելոց-թանգարանի ցուցադրությունը, որը կազմակերպված է Վերնաշենի սբ. Հակոբ եկեղեցում, և ամբողջանում է Թանահատի վանական համալիրի ընդգրկմամբ նվիրված է համալսարանի հիմնադրման պատմությանը, գործունեությանը, միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական, հասարակական կյանքում նրա ունեցած դերին ու նշանակությանը: XIII-XIV դդ. պատկանող այս նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է <Երկրորդ Աթենք պանծալի>, <Մայրաքաղաք իմաստության>, <Գերահռչակ համալսարան>: Այստեղ բարձրագույն կրթություն են ստացել, գործել և ստեղծագործել ժամականի անվանի հայ մտավորակաները՝ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք:

Գլաձորը որպես <Աթենք պանծալի> հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիենային Մխիթարյանների միաբանության մատենադարանի № 571) ձեռագրում: Սակայն մի շարք հիշտակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թթ. ընկած ժամանակահավածի հետ՝ Թանահատի հիմնադրման (1279 թ.), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ Ներսես Մշեցու Մշո Առաքելոց վանքից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թ.):

1984 թ. միջազգային մասշտաբով և Հայկական ՍՍՀ կառավարության որոշմամբ վերականգնվեց Թանհատի վանական համալիրը և մեծ հանդիսավորությամբ նշվեց Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում վերականգնվեցին և բարեկարգվեցին նաև Վայոց Ձորի մի շարք հուշարձաններ: 1984 թ. հոբելյանական միջոցառումների շարքում Վերնաշենի ս. Հակոբ եկեղեցում հիմնադրվեց Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը, որի 25-ամյակը նշվեց 2009 թ. հոկտեմբերին: Այն 2003 թ. թվականից հանդիսանում է <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի մասնաճուղը:

Թանգարանն իրականացնում է արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների, համալսարանի գործունեությանը վերաբերվող մշակութային արժեքների պահպանությամբ, ուսումնասիրմամբ, հանրահռչակմամբ: Թանգարանային ցուցադրության մեջ ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշներ:

 Արգելոց-թանգարանի վարիչ՝ Արմինե Հարությունյան

<<Սմբատաբերդ>> պատմամշակութային արգելոց

Հեռ.` (+374 94) 39-33-75

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Նա գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան Ամրոց Սմբատաբերդ /10-14-րդ դդ./ (պետ. ցուցիչ` 9.10.1)` ենթահուշարձան գերեզմանոցով /13-14-րդ դդ./ (պետ. ցուցիչ` 9.10.1.1), գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո (պահպանական գոտի չունի): Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտի մեծ քարերով՝ կրաշաղախով, սեպի սուր ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2—3 մետր է։ Պարիսպների ներսում, նրանց ամբողջ երկարությամբ, ձգվում են բազմաթիվ բնակելի շենքեր, որոնք շարված են բազալտի քարաբեկորներով ու ցեխով, բոլորն էլ ավերակ վիճակում։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր էլ կան արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված են բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով, սրահի տանիքին կան պահակատներ ու դիտանոցներ (նույնպես ավերակ վիճակում): Ամրոցը մի ընդհանուր պատով բաժանված է հարավային և հյուսիսային մասերի. երկու մասերումն էլ կան միջնաբերդեր, ջրի ավազաններ և բնակելի շենքեր։ Հարավային մասում բնակելի շենքերը միայն միջնաբերդում են: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին: Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին, անառիկ և խոշոր ամրոցներից է: Հավանական է, որ այն գոյություն ունեցած լինի նույնիսկ V դարից էլ առաջ։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Սյունյաց Վասակյան իշխանները Եղեգիսը դարձնելով իրենց վաչաքաղաքական կենտրոնը՝ հավանաբար ռազմական հենակետ են դարձրել հենց այս ամրոցը։ Իսկ Օրբելյանների ժամանակ Սմբատաբերդն ավելի է ամրացվել։ Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը, ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներից մեկը` Սմբատ թագավորը, որ գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ նա կոչվելիս լինի 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով:

Պատմամշակութային արգելոցի վարիչ՝ Արթուր Խաչատրյան

Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ ՊՈԱԿ

Հեռ.` (+374 281) 2-26-38

Մանրամասն ↓

Հասցե` Վայոց ձորի մարզ, 3601, ք.Եղեգնաձոր Մոմիկի 1

Աշխատողներ` 4

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային հաստատություն

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978թ.: Այն իր գործունեության ընթացքում կազմակերպել է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան նկարիչների աշխատանքների բազմաթիվ ցուցադրություններ:
Մասնաճյուղի վերանորոգումից հետո, վերաբացման ցուցադրությունը, որը նվիրված է եղել 13-րդ դարի գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի և իր ժամանակակիցների աշխատանքներին, իրականացվել է նրա ծննդյան 750-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
Ցուցադրությունները պարբերաբար թարմացվում են:

 

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար՝

Թամարա Գեորգիզև

 

Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ

Հեռ.` (+374 287) 2-21-32

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Ջերմուկ, Չարենցի 1

Կազմակերպա-իրավական տեսակը` Մշակութային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի  մասնաճյուղը հիմնադրվել է 1972 թվականին:

ՀԱՊ-ի հավաքածուից այստեղ ներկայացված են խորհրդահայ և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգության ընտիր ցուցանմուշներ: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1920-1990 թթ. շուրջ 100 գեղանկար և քանդակ: Ջերմուկի հյուրերը կարող են տեսնել հայ նշանավոր գեղանկարիչների՝ Մ. Սարյանի, Վ. Գայֆեճյանի, Հ. Կալենցի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի և այլոց ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող աշխատանքներ: Գեղանկարների կողքին ցուցադրվում են նաև բարձրարվեստ քանդակներ:

Մշտական ցուցադրությանը զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-ցերեկույթներ, դասախոսություններ, վարպետաց դասեր:

Մասնաճյուղը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին: Հատկապես գրավիչ է այն փաստը, որ այցելուն, նախ հագուրդ տալով իր հոգևոր պահանջներին և գեղագիտական ճաշակին, ետնաբակից բացվող արշավային ճանապարհով ընդամենը տասը րոպեների ընթացքում կարող է հայտնվել Ջերմուկի գեղատեսիլ ջրվեժի առջև:

Մասնաճյուղի տնօրեն՝ Վարդան Ավետյան 

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Հեռ.` (+374 281) 2-33-92

Մանրամասն ↓

Հասցե` Վայոց ձորի մարզ, 3601,ք. Եղեգնաձոր, Շահումյան 4

Էլ. փոստ`

Նկարագրությունը. Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է մշակութային, գիտական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով։
Գործունեության առարական և նպատակներն են՝
ՀՀ Վայոց ձորի մարզը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը, հանրահռչակումը։
Թանգարանը հմնադրվել է 1968թվականին։ Այժմ աշխատակիցների քանակը կազմում է 11։ Թանգարանը Վայոց ձորի տարածաշրջանի մշակութային արժեքների պահպանության, գիտական ուսումնասիրության և պրոպագանդման կենտրոն է, որտեղ ամփոփված են մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ։
Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։
Թանգարանային արժեք ներկայացնող ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են 17-ից 20-րդ դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր։
Մարզի արդի ժամանակաշրջանի պատմությունն ամփոփված է բազմաբնույթ փաստաթղթային-արխիվային արժեքավոր հավաքածուներում։
• Թանգարանն իր գործունեության նպատակներին համապատասխան՝
Իրականացնում է`
ա/ կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում՝ թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը.
բ/ թանգարանային հավաքածուների համալրում՝ նվիրաբերումների, կտակի, հանձնման, գնման եղանակներով.
գ/ կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում.
դ/ գիտալուսավորչական աշխատանք, կազմակերպելով դասախոսություններ, համաժողովներ.
ե/ գիտահետազոտական աշխատանք
Կազմակերպում է`
ա/ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, էքսկուրսիաններ` մարզի պատմամշակութային հուշարձաններ։
բ/ ցուցահանդեսներ կազմակերպությանն ամրացված, նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող թանգարանային առարկաներով և թանգարանային հավաքածուներով։
Ապահովում է`
ա/ կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մատչելիությունը.
բ/ կազմակերպությանն ամրացված շենքի պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը /ռեժիմը/, իրականացնում է հակահրդեհային անվտանգության միջոցառումներ։
Պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, հոդվածներ, ժողովածուներ, ուղեցույցներ, կատալոգներ, ինչպես նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվական ու գովազդային նյութեր.
Համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա թանգարանների հետ՝ թանգարանային գործի տեսական ու գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով.
ինքնուրույն կազմում է իր հիմնական գործունեության ընթացիկ և սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերը.
Ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում թանգարանի մշտական ցուցադրության այցելության մուտքավճարի չափը, մշտական ցուցադրության բացատրությունների /էքսկուրսիաների/, թանգարանի ծառայությունների մատուցման կարգն ու սակագները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
• Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա/ հրատարակչական գործունեություն,
բ/ հուշանվերների պատրաստում և իրացում։
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա։

  •  Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։ Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը։
  •   Պետական բյուջեով կազմակերպության համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով։

Կազմակերպության կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով։
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով։

Տնօրեն՝    Կարինե Ստեփանյան

Մալիշկայի մանկապատանեկան մարզադպրոց

Հեռ.` (+374 77) 87-10-55

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, ,

Էլ. փոստ`

Աշխատողներ` 3մարզիչ

Կազմակերպա-իրավական տեսակը` Մարզական

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝ Վարդան Մովսիսյան

Ջերմուկի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն

Հեռ.` (+374 93) 70-60-05

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան 7/1

Էլ. փոստ`

Աշխատողներ` 4մարզիչ

Կազմակերպա-իրավական տեսակը` Մարզական

Իրավաբանական տեսակը` ՀՈԱԿ

 Տնօրեն՝ Գոռ Թադևոսյան



Մշակույթի տներ

Եղեգնաձորի մշակույթի կենտրոն ՊՈԱԿ

Հեռ.` (+374 98) 87-85-66

Մանրամասն ↓

Հասցե` ք. Եղեգնաձոր Մոմիկի 1

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Իրականացնում է Վայոց ձորի մարզի ազգաբնակչության մշակութային սպասարկումը, նպաստում է մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և արվեստի նկատմամբ ճաշակի ձևավորման գործին, ազգային ավանդույթների ինչպես նաև համաշխարհային մշակութային արժեքների հիման վրա։
Մշակույթի կենտրոնի ստեղծման տարեթիվը` 1976։
Շենքը տիպային է, եռահարկ։ Շենքում տեղակայված են Եղեգնաձորի մշակույթի կենտրոնը, Վայոց ձորի մարզային գրադարանը, Ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղը, Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը։
ԵՄԿ-ն իր տրամադրության տակ ունի համերգային մեծ դահլիճ` 465նստատեղով, սպորտային դահլիճ և համերգային փոքր դահլիճ` 100 տեղանոց։
ԵՄԿ-ում գործում են  ժողովրդական և էստրադային երգի ստուդիա, մանկական երգի ստուդիան, Քառաձայն երգչախումբ, կարատեի մարզական ակումբ։
   Մշակույթի կենտրոնի սաները մասնակցել են մարզային, հանրապետական, միջազգային տարբեր փառատոների, առաջնությունների ու դարձել դափնեկիրներ և չեմպիոններ։
Մշակույթի կենտրոնն ակտիվորեն համագործակցում է միջազգային ինչպես նաև մարզի հասարակական և երիտասարդական կազմակերպությունների հետ։

Տնօրեն՝ Մարո Սիմոնյան 
 



Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 15:06:22