Համայնքներ
Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի
Արենի

Համայնքի ղեկավար` Հուսիկ Սահակյան
Հեռախոս՝ (+374 281) 6 00 01
Էլ. հասցե՝ areni.vayotsdzor@mta.gov.am
Փոստային ինդեքսը՝
Կենսագրական տվյալներ
Հուսիկ Օնիկի Սահակյանը ծնվել է 1966 թվականի ապրիլի քսանութին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում։
Կրթություն
1973-1983թթ սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։
1988-1993թթ. սովորել և ավարտել է ԵրՊի տրանսպորտային ֆակուլտետը, ձեռք բերելով ինժեներ-շինարարի մասնագիտություն։
Աշխատանքային գործունեություն
1996թ-ի մայիսի 17-ին Վայոց ձորի մարզպետի կողմից նշանակվել է Ռինդ գյուղում մարզպետարանի լիազոր ներկայացուցիչ` գյուղական խորհրդի նախագահի լիազորություններով։
1996թ -2005թթ. երեք անգամ անընդմեջ ընտրվել է Ռինդի համայնքի ղեկավար։
2005- 2007թթ. փետրվարը զբաղվել է անհատական գործունեությամբ։
2007թ-ի փետրվարի 4-ին ընտրվել է համայնքի ղեկավար, վերընտրվել է 2010 և 2014 թվականներին։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Արենի (խոշորացված) համայնքի ղեկավարi պաշտոնում:
Լրացուցիչ տեղեկություններ
1984-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակի ռազմածովային ուժերում։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Պարգևատրվել է՝
<<Գյուղատնտեսության նվաճումների համար>> ոսկե մեդալով,
<<ՀՀ ԱԺ >>պատվո մեդալով,
<<ԵԿՄ 20 տարի>> հոբելյանական մեդալով, <<Հայաստանի երկրապահ>> հուշամեդալով,
<<ՀՀՄ և ՀՀ ՏԿԶՆ>> հուշամեդալով:
2017 թվականին Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացել է <<Տարվա համայնքի ղեկավար>> անվանակոչմանը:
Տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և ՀԿ-ների կողմից արժանացել է տասնյակ շնորհակալագրերի և պատվոգրերի:
Իր ղեկավարությամբ Ռինդ համայնքը 2012 թվականին մարզում, իսկ 2013 թվականին ՀՀ-ում ճանաչվել է գյուղական լավագույն համայնք:
2019թ. մարտի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական <<Մերկուրի>> մրցանակաբաշխությունում Արենի համայնքը հաղթող է ճանաչվել համաչափ զարգացող լավագույն խոշորացված համայնք անվանակարգում:
2019 թ. Նոյեմբերի 25-ին <<Համազգային վստահություն>> խորհրդի կողմից կազմակերպված <<Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ>> մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել <<խելացի կառավարիչ>> անվանակարգում:
Դեկտեմբերի 20-ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը <<Որակի նշան 2019>> մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել <<Ղեկավարման բարձր որակ ցուցաբերած առաջադեմ համայնքի ղեկավար>> անվանակարգում:
Համայնքապետարանի հասցեն`
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի, փողոց 6, շենք 2
Ալավերդյան Մհեր
Ալավերդյան Ջանիկ
Անտոնյան Շահեն
Ավետիսյան Անուշավան
Ավետիսյան Սևակ
Իսրայելյան Արծրունի
Կարապետյան Իշխան
Կարապետյան Սաշիկ
Սարգսյան Բաբկեն
Սիմոնյան Էդիկ
Սիմոնյան Մառլեն