Համայնքներ
Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի
Ջերմուկ

Համայնքի ղեկավար` Վարդան Հովհաննիսյան
Հեռախոս՝ (+374 287) 2 12 12, 2 12 02
Էլ. հասցե՝
Փոստային ինդեքսը՝ 3701
Կենսագրական տվյալներ
Վարդան Էդիսոնի Հովհաննիսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 20-ին, Ջերմուկ քաղաքում։
Կրթություն
1978թ. ավարտել է Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոց։
1978թ. ընդունվել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, որն ավարտել է 1980թ.` ստանալով հաշվապահի որակավորում։
1985-ից 1987թ. սովորել է Մոսկվայի Կուրորտ-վարչությունների տնօրենների և փոխտնօրենների որակավորման բարձրացման դպրոցում։
Աշխատանքային գործունեություն
1980թ. աշխատանքի է անցել Ջերմուկի կուրորտվարչությունում
որպես հաշվապահ։
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1983թ. վերադարձել է իր նախկին աշխատանքին, Ջերմուկի կուրորտվարչությունում։
1996թ. նշանակվել է Ջերմուկի «Երազ» առողջարանի տնօրեն,
1996թ. ընտրվել է Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու անդամ, այնուհետև մինչև 2006թ. վերընտրվել բոլոր ընրություններում։
1997- 2006թթ. աշխատել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԷԼ.ՑԱՆՑԵՐ» ընկերության Ջերմուկի մասնաճյուղում որպես տնօրեն։
2006թ. ընտրվել է Ջերմուկ քաղաքի ղեկավար, վերընտրվել է վերընտրվել է 2010, 2014 թվականներին։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվել է Ջերմուկ համայնքի([խոշորացված) ղեկավարի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Կուսակցական պատկանելիություն
ՀՀԿ անդամ։
Համայնքապետարանի հասցեն`
ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, փողոց Մյասնիկյան, շենք 8
Բաբայան Կավկազ
Բաբաջանյան Սանասար
Բագրատյան Արտակ
Բունիաթյան Մխիթար
Գևորգյան Արտավազդ
Գրիգորյան Արմեն
Համբարձումյան Մխիթար
Հովհաննիսյան Նարեկ
Սարգսյան Հասմիկ
Սիմոնյան Արտուշ
Ստեփանյան Գագիկ