Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քարագլուխ

Մակերես` 27,4կմ2

Բնակչություն` 831

Վարդենիսի  լեռնաշղթայի  հարավային  լաջին  երեք  կողմից բլուրներով  շրջապատված  գողտրիկ  մի  վայրում  է  գտնվում  նախկին  Եղեգնաձորի շրջանի,  այժմ  Վայոց  ձորի  մարզի  Քարագլուխ  գյուղը: Գյուղում  և  նրա  շրջապատում  պահպանվել  են  V - XVll  դարերի  գյուղատեղիներ,  1230թ.  կառուցվել  է  ս. Մամասի  վանքը,  13-րդ  դարից  գործում  է  ս.  Պողոս  եկեղեցին,  մատուռներ  7-14-րդ  դարերից  պահպանված  խաչքարերով,  գերեզմանոց,  առանձին  խաչքարերը,  որոնցից  մեկն  էլ  հենց  գյուղ  մուտք  գործողները  կարող  են  տեսնել,  որը  զանգվածեղ  Քարագլխից  անսովոր  հակված`  ասես  քարեղեն  խոնարհումով  ողջունում  է  գյուղի  հյուրերին: Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։ Գուղի  վարչական  տարածքը  2744,7 հա է,   գտնվում  է  մարզկենտրոնից  17 կմ  հեռավորության  վրա,  ծովի  մակարդակից  բարձր  է  1650  մետր:
Գյուղի  տնտեսությունները  170 -ն  են,  940  բնակիչներով:
Գյուղն  ունի  միջնակարգ  դպրոց  որտեղ  սովորում  են  120  աշակերտ, նախակրթարան ,  երկու  գրադարան,  մշակույթի  տուն,  կապի  բաժանմումք  և  բուժկետ:
Համայնքը  զբաղվում  է  անասնապահությամբ   և  այգեգործությամբ:  Գյուղի  հյուրընկալ  աշխատասեր  բնակիչները  իրենց  շրջապատող  բնության  նման  պարզ  են, զուլալ  ու  զգայուն  գեղեցիկ  ու  մարդկային  հույզերի  նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 15:21:34