Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վերնաշեն

Մակերես` 53,23կմ2

Բնակչություն` 1329

Վերնաշենի համայնքը գտնվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս արևելյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոնից 5կմ է, մայրաքաղաքից` 125 կմ։ Սամանակից է
Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450մ է։
Գյուղի նախկին անվանումը եղել է Սրկողովք։ Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829թվականին։ Գյուղի բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառից։
Այժմ գյուղն ունի 1329բնակիչ։ Տնային տնտեսությունների թիվը` 536։ Բնակիչների հիմնական զբաղմունքը` խաղողագործություն, հողագործություն, անասնապահություն։
Համայնքի ընդհանուր տարածքը 5323հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ` 341։
Համայնքի տարածքով անցնում է Սրկողունք գետը։
Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։
Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք, գյուղապետարան ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20