Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մալիշկա

Մակերես` 83,30կմ2

Բնակչություն` 5315

Մալիշկա գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի կենտրոնական մասում, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից հեռավորությունը 7 կմ է։ Գյուղը վերաբնակցվել է 1828-1831թթ. Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթված հայ ընտանիքներով։ Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք, ներկայումս գյուղում ապրում են 1750 ընտանիք։
Գյուղի վարչական տարածքը կազմում է 8330 հա, սահմանակից է Եղեգնաձոր և Վայք քաղաքներին, Գլաձոր, Վերնաշեն, Կարմրաշեն, Հեր-Հեր, Արին, Զեդեա և Ագարագաձոր գյուղերին։
Բնակավայրը փռված է Արփա գետի աջ ափին, շուրջ 250 հա-ի վրա։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։
Գյուղում գործում է 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, առողջապահական կենտրոն, առրտրի 20 կետ, զովացուցիչ ջրերի 2 փոքր արտադրամասեր, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Գյուղի մոտ 25% - ը գազաֆիկացված է, խորհրդային տարիներում գյուղում գործել է կոնդեսատրների գործարանը շուրջ 600 աշխատեղով, որը այնուհետև վերափոխվե է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։
Մշակույթի տանը գործում է գրադարանը, պարի, նկարչության, շախմատի, ըմբշամարտի, բոքսի և ֆուտբոլի խմբակներ։ Գյուղի տարածքով է անցնում Հայաստան Իրան միջպետական ավտոմայրուղին։
Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակույթային հուշարձաններով, դրանցից են` գյուղի հին եկեղեցին, պատմական Մոզ քաղաքի դամբարանադաշտը, բազմաթիվ խաչքարներ։
Գյուղում անցած դարում կառուցվել է երկու հուշարձան` Հայրենական մեծ պատերազմում զոհված մալիշկեցիների հիշատակին, իսկ այս տարի կառուցվել է հուշաքար աղբյուր` Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։
Մալիշկայում ներկայումս գործում է սուրբ Աննա եկեղեցին, որի հարակից բարեկարգ տարածքը հարմարավետ հանգստի գոտի է դարձել բնակչության, առանձնապես երիտասարդների, համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20