Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Թառաթումբ

Մակերես` 20,92կմ2

Բնակչություն` 549

Թառաթումբ գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ։ Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին, արևմուտքից սահմանակից է Մարտունու տարածքին։ Կլիման տաք է և չոր`շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, տարեկան տեղումների քանակը կազմում է 400-450մմ։ Բնական լանդշտաֆները տափաստանային են։
Գյուղը հիմնադրվել է 1830թ. Պարսկահայաստանի Խոյ գավառի Ղորուղ գյուղից գաղթած 10 ընտանիքների կողմից։
Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի տվյալների՝ 1831 թվականին գյուղն ունեցել է 56 բնակիչ՝ 26 տղամարդ և 30 կին, իսկ 1896 թվականին՝ 232 ՝131 տղամարդ և 101 կին։
Գյուղի տարածքում կան շատ խաչքարեր, եկեղեցու ավերակներ, որոնք վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հին դարերում։
Այժմ գյուղն ունի 160 տնտեսություն, 549 բնակիչ՝ 281 տղամարդ և 268 կին։
Գյուղը տվել է Հայրենական Մեծ պատերազմի և Սոցիալիստական աշխատանքի մեկական հերոսներ։
Գյուղն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1896 թվականին, Հայրենական Մեծ պատերազմում զոհված թառաթումբցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, նորակառուց համայնքի կենտրոն, որտեղ տեղակայված են գրադարանը, մշակութի տունը, համայնքապետարանը, բուժկետը և խաղասենյակ։ 2008թ.կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ, որը վերջնականապես լուծել է խմելու ջրի հիմնախնդիրը։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։
Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, հիմնականում` խնձոր և ընկույզ, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20