Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԲԱԺԻՆԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Զառիթափ

Մակերես` 46834,85կմ2

Բնակչություն` 4327

Զառիթափ համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը

 

 

 

    Զառիթափ համայնքը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։
Համայնքի կենտրոնը Զառիթափ գյուղն է։
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։
2016 թվականի հոկտեմբերի 11-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։
Մակերես` 46873,65կմ2
Բնակչություն` 4262
Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Ծովի մակերևույթից բարձր է 1400-2100մ։ Հյուսիս արևելքից սահմանակից է պետական անտառ-արգելանոցին, արևելքից Գոմք գյուղին, հարավից Մարտիրոս գյուղին, արևմուտքից Փոռ և Ազատեկ գյուղերին։
Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։
Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ։
Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829թ։
Գյուղացիները հիմնական զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանության կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-01-19 12:38:15