Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգիս

Մակերես` 474.67կմ2

Բնակչություն` 6947

Համայնքի կենտրոն՝  Շատին բնակավայր

Համայնքի ղեկավար՝  Արթուր Ստեփանյան

 Եղեգիս համայնքը կազմավորվել է <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։

 

Եղեգիս համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

         

          

Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հա, որից 157 հա քաղաքացիների սեփականության հողեր են, այդ թվում` 62 հա` տնամերձ, 95 հա` գյուղնշանակության հողեր։
Մնացած հողերը համայնքային են և 36 հա պետական սեփականության հողեր(արոտավայրեր, խոտհարքեր)։
Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից` 135կմ։
Գյուղի հիմնադրման մասին կոնկրետ տեղեկություններ չկան։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640մ։ Կլիման մերձարևադարձային է, ձմեռը` ցուրտ, ամառը` շոգ։
Գյուղի զարգացման հեռանկարներն են` բնական հրաշալի տեսարանները, պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, որոնք խթան կարող են հանդիսանալ տուրիզմի զարգացման համար։
Միջնադարյան Եղեգիսը Հայատասանի ամենահարուստ համայքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703թ. ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
Գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է 13-րդ դարի թվագրությամբ հրեական գերեզմանատուն։
15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը ։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել` <<Ալայազ>>։
1988թ. Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի դպրոց, բուժկետ, գրադարան։
Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26