Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գնիշիկ

Մակերես` 64,17կմ2

Բնակչություն` 71

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքն իր մեջ ընդգրկում է Գնիշիկ և Մոզրով գյուղերը։ Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենկտոնից 24կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարագաձոր, Խնձորուտ , Խաչիկ, Արենի, Աղավնաձոր համայնքներին, ինչպես նաև
Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է, ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, ամռանը զով է։ Գնիշիկ գյուղում բնակվում են 71անձ, որոնց մի մաս ձմռանը տեղափոխվում են այլ բնակավայրեր։
Զբաղվածության ոլորտներն են` գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը։ Վարչական տարածքը կազմում է 6417հա ։
Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4րդ, 5րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770- ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, Ղարաբաղից Ալաշկերտից և այլ տեղերից։
1950 ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գհիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է մեր տարածաշրջանի հացի շտեմարանը։
1960 ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։
1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում կառուցվել է ևս մեկ գյուղ` Մազրովը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվել են Արփի, իսկ մնացած մասը` Մոզրով։
13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան Իշխանների ամառանոցը։
Ինչպես նշվեց վերևում` Մազրով գյուղը հիմնվել է 1975 թվականին, 1988-90 ականներին ունեցել է մոտ 35 տնտեսություն, ժողովրդի զբաղվածությունը հիմնականում եղել է անասնապահությունը։
1991 թվականին կազմավորվել է Գնիշիկի համայնքը, Գնիշիկ և Մոզրով գյուղերի ընդգրկումով։ Այժմ համայնքը ունի 61 ծուխ, 225 բնակչով։
Գյուղն ունի հիմնական դպրոց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 15:21:34