Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գլաձոր

Բնակչություն` 2259

Գլաձորի համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, Եղեգնաձոր քաղաքից մոտ 3 կմ. հյուսիս: Մայրաքաղաք Երևանից ունի 120 կմ. հեռավորություն, ծովի մակարդակից` 1350 մ. բարձրություն: Կլիման մերձարևադարձային է, չոր, ցամաքային: Ամռանը շոգ է, ձմռանը` ցուրտ: Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ. է :
Գյուղը հիմադրվել է 1830թ.: Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, 1946 թ. -ին վերանվանվել է Գլաձոր:
Ներկայիս բնակիչները 1830-ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի Խոյ, Սալմաստ գավառներից: 1831թ. գյուղն ունեցել է 128 բնակիչ , 2011թ.` 2721 մարդ , որից` 1989-ը տղամարդ, 1332-ը կին, 1-19 տարեկան երեխաների թիվը` 513: Տնտեսությունների թիվը կազմում է 881:
Համայնքի շրջակայքում պահպանվել են Պռոշյան իշխանների բերդի պարսպի մեծ մասը, խաչքարեր, գերեզմանատներ :
Համայնքի տարածքում է գտնվում <<Սպիտակավոր>> պատմամշակութային հուշարձանը, <<Սուրբ Հակոբ>> եկեղեցին, չորս մատուռներ:
<<Սպիտակավորը>> կառուցվել է XII-րդ դարում Պռոշյանների կողմից: 20-րդ դարի 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ և իմաստասեր Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը, որն այնտեղ է հասել նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով, հաշվի առնելով զորավարի ցանկությունը:
<<Սուրբ Հակոբ>> եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է: 2010թ.-ից ընթանում են եկեղեցու վերանորոգման և համալիր կառույցների շինարական աշխատանքները, որոնք ավարտվել են 2011թվականին:
Համայնքի վարչական տարածքից քիչ հեռու գտնվում է Թանահատի վանքը, որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը:
Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կաճառ: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291թ-ից: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գոյատևել է մինչև 1340-ական թվականները:
Համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար: Վերջին տարիներին համայնքում բավարար հիմքերի վրա է դրված խմելու և ոռոգման ջրերի սպասարկումը:
Գլաձորի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, գրադարան, գործող 10 առևտրի կրպակներ:
Էականորեն բարելավվել են համայնքի բնակիչների կուլտուր-կենցաղային պայմանները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20